Առաքում և վճարում
Առաքում
Սննդի առաքում Ձեր տուն, գրասենյակ կամ Ձեզ համար ավելի հարմար ցանկացած այլ վայր Երևանում: Ընտրեք Ձեզ հարմար ծառայությունը և կատարեք պատվերը: Դուք կարող եք մուտքագրել մի քանի առաքման հասցե ինտերնետ-խանութի Ձեր անձնական էջում և գնում կատարելիս ընտրել այն հասցեն, որտեղ ցանկանում եք առաքվի պավերը։
Առաքման Արժեք
Երևան քաղաքում պատվերի առաքման գումարը 1000 դրամ է: Եթե ձեր պատվերի գումարը գերազանցում է 30,000 ՀՀ դրամը, ապա առաքումը անվճար է:
Առաքման Ժամանակացույց
Մենք պատրաստ ենք Ձեր պատվերը կատարելու օրը առաքել այն կամ մեկ այլ օր, որը դուք կնշեք պատվիրելիս, ժամը 11:00-ից մինչև 19:00-ն:
Պատվերի ստացումը
ՀԴՄ կտրոնը կցվում է պատվերին: Եթե նշված ժամանակահատվածում չեք կարողանում ընդունել պատվերը, ապա հնարավորություն ունեք առցանց խանութից ապրանքներ առաքելու ժամանկացույցը փոխել: Դա անելու համար զանգահարեք կոնտակտ-կենտրոնի հեռախոսահամարով 033 23 00 32։
Ապրանքների թարմության պահպանում
Ապրանքները պահպանելիս և պատվերներ վերցնելիս հաշվի ենք առնում ապրանքների համատեղելիության սկզբունքը, ջերմաստիճանի պահպանման ռեժիմները և ապրանքների պահպանման պայմանների առանձնահատկությունները, որպեսզի Դուք միշտ ստանաք ամենաթարմ և համեղ ապրանքները: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում արտադրանքի փաթեթավորմանը և պատվերները առաքում ենք հատուկ տարրաներով, որպեսզի Ձեր պատվերը առանց վնասվելու առաքվի այնտեղ, որտեղ Ձեզ է հարմար:
Ապրանքների փոխանակում և վերադարձ
Եթե ինչ-ինչ պատճառներով պատվիրված ապրանքները առկա չեն, մենք պատրաստ ենք Ձեզ առաջարկել նմանատիպ ապրանք:
Ուշադրություն դարձրեք
Եթե գոհ չեք ապրանքների որակից, դիմեք կոնտակտ-կենտրոն և վերադարձման հայտ ներկայացրեք: Մենք կանցկացնենք ներքին աուդիտ, և որակի անհամապատասխանության առկայության դեպքում մենք ամբողջ գումարը կվերադարձնենք Ձեզ: Որոշ դեպքերում ապրանքները կարող են ուղարկվել լաբորատորիա փորձաքննության (եթե փորձաքննության որոշումը չլինի հօգուտ գնորդի, ապա փորձաքննության համար կվճարի գնորդը):
ՀԱՐԹԱԿՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հարթակում գրանցվելիս Սպառողները պետք է ընտրեն օգտանուն և գաղտնաբառ: Օգտանունը և գաղտնաբառը խիստ գաղտնի, անձնական և ոչ փոխանցելի են: Ամեն դեպքում, «ՖՌԵՇ ՖՐՈԶԵՆ» ՍՊ ընկերությունը չի երաշխավորում Հարթակի անվտանգությունը, այդ թվում և համացանցային հարձակումների դեպքում։
Հարթակում գրանցման գործընթացն ավարտելու համար Սպառողները պետք է տրամադրեն որոշ տվյալներ, այդ թվում՝ էլ. փոստի հասցե, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալներ և այլ անհրաժեշտ տվյալներ:
Հարթակից օգտվող ցանկացած անձ Հարթակում գրանցման պահից տալիս է իր համաձայնությունը Հարթակից օգտվել ՀՀ օրենսդրության և սույն Կանոններին և Պայմաններին համապատասխան:
Հարթակից յուրաքանչյուր օգտվող պատասխանատու է իր հաշվի տվյալների գաղտնիության պահպանման համար և իր հաշվի ներքո տեղի ունեցող բոլոր գործողությունների համար: